(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՂԹՈՂ

Հայտնի ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները։

Մրցույթի երկրորդ փուլի շրջանակում հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված դրամական կրթաթոշակներով պարգևատրվել են բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները՝ համաձայն սահմանված կարգի։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մրցույթի հաղթողների թվում են նաև ՃՇՀԱՀ ուսանողները, ովքեր իրենց ուսումնական հաջողություններով արժանացել են այս բարձր գնահատականին։

ՃՇՀԱՀ-ից հաղթող ուսանողները երկուսն են, որոնք զբաղեցրել են 1-ին պատվավոր տեղը: Այդ ուսանողներն են՝ Շինարարության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Ռաֆայել Սուքիասյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Թովմասյանը:

ՃՇՀԱՀ-ը շնորհավորում է իր ուսանողներին և կարևորում նման մրցույթների դերը կրթության որակի բարձրացման, գիտելիքի և աշխատասիրության խրախուսման գործում։

17.12.25