(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՆԱՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել Նորվեգիայի Արկտիկ համալսարանի (ՆԱՀ) պատվիրակությունը՝ 2 համալսարանների միջև ակադեմիական համագործակցության երկամյա ծրագրի շրջանակում: Ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ արդյունավետ քննարկման արդյունքում որոշվեց կնքել համագործակցության պայմանագիր՝ ուղղված  գիտական և նորարար կրթական ծրագրերի արդիականացմանն ու վերապատրաստումների և որակավորման բարձրացման ապահովմանը՝ հիմք ընդունելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքները: 

 

Այսօր՝ ՆԱՀ-ի Շինարարության, էներգետիկայի և նյութագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սորենսոն Բյորնի և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ստորագրած 5-ամյա վավերականության ժամկետով պայմանագրի շրջանակներում՝ 2 համալսարանները կշարունակեն համագործակցությունը շինարարական, ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութերի, ավտոմատացված կառավարման համակարգերի, Էներգախնայողությունը՝ կայուն շինարարության, խելացի քաղաքների, շենք-շինությունների տեղեկատվական մոդելավորման ոլորտներում, կիրականացնեն երկկողմ ուսումնագիտական, կրթական ծրագրեր, գիտական վերապատրաստումների նպատակով ուսանողների և դասախոսների փոխանակումներ, կկազմակերպեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և կողմերից յուրաքանչյուրի կողմից իրականացվող գիտական և ուսումնամեթոդական գիտաժողովներ, սեմինարներ և ցուցահանդեսներ ու կհամագործակցեն Եվրոպական և այլ ծրագրերի շրջանակում:

09.10.19