(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի շուրջ 15 տարվա համագործակցության ընթացքում կազմակերպվել են ուսանողների, դասախոսների, փորձագետների փոխանակումներ, ամառային դպրոցներ, գիտաժողովներ, ինչպես նաև ուսանողական մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է՝ ՃՇՀԱՀ ուսանողներն ու դասախոսները մասնակցում են «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումին: Այս տարի տոնվում էր «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի հնգամյա հոբելյանը և Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի հիմնադրման 115-ամյակը: ՃՇՀԱՀ ճարտարապետության և շինարարության ֆակուլտետների ուսանողները իրենց նախագծերով մասնակցել են թվային ճարտարապետական նախագծային միջազգային ուսանողական մրցույթին: Ճարտարապետության ֆակուլտետը (5 ուսանող ու 2 ղեկավար) մրցույթին ներկայացել է «Դաբանչենգի երկաթուղային կայարանի հայեցակարգային ճարտարապետական նախագիծ» թեմայով, իսկ շինարարության ֆակուլտետը (4 ուսանող ու 2 ղեկավար)՝ «Երևան–Այրում Վրաստանի սահմանի Ֆիալետովո–Վանաձոր հատվածի «KM20+300» կամրջի նախագծում» թեմայով:

Ուսանողներին ևս մեկ անգամ շնորհավորեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը. «Ողջունելի է, որ այս տարի Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներից բացի մասնակցում են նաև Շինարարության ֆակուլտետի ուսանողները: Սա շատ կարևոր ծրագիր է, որը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Մեր ուսանողները միշտ բարձր հորիզոննականներ են զբաղեցրել, իսկ այս տարի Շինարարության ֆակուլտետը՝ առաջին անգամ մանակցելով, ևս գրանցեց հաջողություններ»,-նշեց պարոն Վարդանյանը:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ևս մեկ անգամ շնորհավորելով ուսանողներին հանձնեց մրցանակները և շնորհակալագրերը:

08.06.23