Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դարձել է շահառու: Ֆինանսավորման արդյունքում ՃՇՀԱՀ-ը ձեռք կբերի «Ճանապարհի զոնդավորող գեոռադար և 180 աստիճան տեսանկարահանող կապուղի» սարքը: