Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ևս մեկ հուզիչ ու խորհրդանշական հանդիպում․ համալսարան էին այցելել այն շրջանավարտները, որոնք ավարտել էին իրենց ուսանողական ուղին 35 տարի առաջ։
Տարիների հեռվից վերադառնալով համալսարանի բակ, նրանք նորից քայլեցին հարազատ միջանցքներով ու լսարաններով։ Շրջանավարտներին դիմավորելու էր եկել նաև պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը, ով ջերմ բարեմաղթանքներով դիմեց նախկին ուսանողներին՝ ընդգծելով նրանց կարևորությունը համալսարանի պատմության ու հաջողությունների մեջ։
Շրջանավարտները Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ողջ համալսարանում, վերհիշեցին իրենց ուսանողական տարիները և կիսվեցին հետաքրքիր պատմություններով։
Հիշողություններով ու ջերմությամբ լեցուն օրը եզրափակվեց համալսարանի տարածքում շրջայցով։ Շրջանավարտները ուրախությամբ արձանագրեցին, որ բուհը շարունակում է զարգանալ, նորանոր հնարավորություններ ստեղծել ուսանողների համար և մնալ երկրի առաջատար կրթական կենտրոններից մեկը։