Օրերս ՃՇՀԱՀ-ի, Կորեայի Հանրապետության Տարածական դիզայնի համալսարանի և ՌԴ Դիզայնի միջազգային ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության եռակողմ հուշագիր, որի նպատակն է ամրապնդել կրթական, գիտական, մշակութային և նորարարական կապերը Դիզայնի ֆակուլտետի շրջանակում։
Հուշագիրը նախատեսում է մի շարք հիմնական ուղղություններով համատեղ գործունեություն՝ այդ թվում՝
ՃՇՀԱՀ պատվիրակության կազմում էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, ֆակուլտետի ներկայացուցիչներ և Միջազգային կապերի վարչության աշխատակիցներ:
Կորեայի Հանրապետության Տարածական դիզայնի համալսարանը նախագահ Լիմ Ջեննի գլխավորությամբ ներկայացնում էին պրոֆեսոր Հան Յունգ Յեոբը, պրոֆեսոր Չա Քվանգ Հոն և պրոֆեսոր Լի Հա Եուն:
ՌԴ Դիզայնի միջազգային ակադեմիայի պատվիրակության կազմում էին ակադեմիայի նախագահ՝ Արտուր Ռիյովը և փոխնախագահ պրոֆեսոր Օլգա Պետրենկոն։
Հանդիպմանը ներկա էին նաև հյուրեր. «Տապան» թանգարանի տնօրեն Դավիթ Բաղդասարյանը և Իտալացի դիզայներ «Sergio Ferrandi bureau»-ի ներկայացուցիչը:
Այս համագործակցությունը կարևոր քայլ է Դիզայնի ոլորտում ՃՇՀԱՀ-ի դիրքերի ամրապնդման և միջազգային ներգրավվածության խորացման ուղղությամբ՝ ի նպաստ ուսանողների բարձրորակ կրթության և մասնագիտական զարգացման։
Հավելենք, որ սույն նախաձեռնությունն ընթանում է համահունչ Դիզայնի և վիզուալ արվեստի 6-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներին, որն այս տարի անցկացվում է Հայաստանում, և որտեղ իր ակտիվ մասնակցությունն ունի ՃՇՀԱՀ-ը։