(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) համալրել է Ճարտարապետական կրթության եվրոպական ասոցիացիայի (The European Association for Architectural Education — EAAE) անդամների շարքը՝ դառնալով այս հեղինակավոր կառույցի լիիրավ անդամ։

Ասոցիացիան առանցքային դեր ունի եվրոպական ճարտարապետական դպրոցների համագործակցության խթանման, կրթական քաղաքականության մշակման և ակադեմիական փոխանակումների ակտիվացման գործում։

Ասոցիացիան հիմնադրվել է 1974 թվականին Բրյուսելում և գործում է՝ նպաստելով եվրոպական ճարտարապետական կրթության որակի բարձրացմանն ու գիտական հետազոտությունների առաջմղմանը։

Այսօր EAAE-ն միավորում է 140 համալսարան և կրթական հաստատություն ամբողջ Եվրոպայից:

Առաջիկայում նախատեսվում է անդամ բուհերի ճարտարապետական դպրոցների ղեկավարների հանդիպում, որի շրջանակում կձևավորվեն նոր համագործակցության ուղիներ և ծրագրեր՝ խթանելու ճարտարապետական կրթության զարգացումը և համատեղ գիտական նախաձեռնությունները։

 

10.02.25