Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցեց 18-րդ միջազգային մասնագիտացված «ԿՈՎԿԱՍ: ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2022» ցուցահանդեսին, որը անցկացվեց մարտի 24-ից 26-ը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում:
Համալսարանը ցուցահանդեսին ներկայացվեց ՃՇՀԱՀ նորագույն լաբորատոր սարքավորումները, մատուցվող ծառայությունները և անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես ոլորտային մասնագիտությունների, այնպես էլ գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ։ Ցուցահանդեսին մասնակցեց նաև համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջը՝ ներկայացնելով միջին մասնագիտական ինժեներական կրթության հեռանկարները և ձեռքբերումները։