Հայաստանում Ֆրանիսայի դեսպանատան կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը հյուընկալվել էր համալսարանում:
Ներկայացվեց Կամպուս Ֆրանս ազգային գործակալության գործունեությունը, որը պատասխանատու է արտերկրում ֆրանսիական բարձրագույն կրթության խթանման, Ֆրանսիայի և օտարերկրյա կառավարությունների կրթաթոշակների կառավարման և միջազգային ուսանողների ընդունելության համար:
Հայաստանում գործում է Campus France-ի ներկայացուցչությունը, որն ամեն չորեքշաբթի կազմակերպում է հանդիպումներ Ֆրանսիայում սովորել ցանկացողների համար՝ տրամադրելով խորհրդատվություն Ֆրանսիայի համապատասխան կառույցների կողմից տրամադրվող օգնության, կեցությանը, բանկային գործին, սոցիալական ապահովությանը և նմանատիպ այլ ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ:
Սելին Գերենը ներկայացվեց նաև Ֆրանիսայի բարձրագույն կրթության համակարգը, վերջինիս առանձնահատկությունները, օտարերկրյա դիմորդների համար գրանցման պայմանները, ուսումնառության, ինչպես նաև կեցության և բժշկական ապահովագրության վճարները, ուսուցման ձևաչափերը, հնարավոր կրթաթոշակային ծրագրերը:
Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխանով և համապատասխան խորհուրդներներով: