(010) 303-300

ՃՇՀԱՀ ԷԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը հյուրընկալեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և Մյունխենի Տեխնիկական համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար՝ Ջորջետա Աուկտորին, ով համակարգում է տեխնոլոգիական կլաստերի համագործակցությունը Մյունխենի  տեխնոլոգիական համալսարանի հետ:

Հանդիպումը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի խոսքով. «Ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր համալսարանում, և համոզված եմ, որ մենք կունենանք արդյունավետ  համագործակցություն: Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է մեզ համար՝ փոխանակելու գաղափարներ, ստեղծելու մի միասնական թիմ, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»:

Հանդիպմանը ներկա էին համալսարանի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, և Կրթական որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավարը, ով ներկայացրեց համալսարանի գործունեության մասին հակիրճ տեղեկատվություն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի բովանդակության մշակման մասին հարցերը, խոսվեցին մինչ օրս արված ծրագրերի մասին, տեղի ունեցավ շրջայց բուհի լաբորատորիաներում և արվեստանոցներում:

Այս հանդիպումը վկայություն է այն մասին, որ կրթությունն ու գիտությունը կարող են ստեղծել նոր հնարավորություններ և դառնալ հասարակության զարգացման շարժիչ ուժ: Հանդիպման ավարտին երկուստեք հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը կտա տեսանելի արդյունքներ, որոնք օգուտ կբերեն ուսանողներին, կրթական հաստատություններին և ողջ հասարակությանը։

23.10.24