(010) 303-300

ՃՇՀԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

ՃՇՀԱՀ-ում իրականացավ Երիտասարդ հետազոտողների միավորման հերթական ամառային դպրոցի վկայականների հանձնումը: 

Համալսարանի գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ\կ Սարգիս Թովմասյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր, դիպլոմներ և շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Մասնակիցների շարքում կային միավորման խորհրդի անդամներ, ասպիրանտներ, հայցորդներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետները ներկայացնող ուսանողներ։

Իր ողջույնի խոսքում պարոն Թովմասյանը կարևորեց նման նախաձեռնությունների շարունակականությունը․

«Ամառային դպրոցը հնարավորություն է տալիս երիտասարդներին ոչ միայն ներկայացնելու սեփական գիտական աշխատանքները, այլև նոր գիտելիքներ ձեռք բերելու ու ձևավորելու համագործակցության եզրեր։ Համոզված եմ, որ նման միջոցառումները կնպաստեն գիտության զարգացմանը և համալսարանում ստեղծված երիտասարդական գիտական համայնքի ամրապնդմանը»։

Ամառային դպրոցի նպատակն էր միավորել գիտության տարբեր ոլորտներով հետաքրքրված երիտասարդներին, նպաստել միջոլորտային հետազոտությունների իրականացմանը և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ՝ երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների և դասախոսների միջև։

01.10.25