(010) 303-300

ՃՇՀԱՀ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցության շրջանակում հյուրընկալել էր «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» հայ-ֆրանսիական կազմակերպության գլխավոր մենեջեր Հայկ Մնացականյանին:

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, ողջունելով բոլորին, կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը ուսանողների համար, խրախուսեց նրանց մասնակցությունը՝ վերջիններիս հորդորելով ավելի ակտիվ լինել և անկաշկանդ արտահայտել իրենց մտքերն ու գաղափարները:

Հ. Մնացականյանը ներկայացրեց «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» հայ-ֆրանսիական կազմակերպությունը, որն իրականացնում է բիզնես-խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպության ծառայությունները, իրականացրած ու ընթացիկ նախագծերը՝ գործող սթարթափ աքսելերատոր և ինկուբատոր ծրագրերը, ինչպես նաև սթարթափը ավարտական փուլի հասցնելու կարևոր քայլերը: Պարոն Մնացականյանը կարևորեց նոր միջավայրում նոր գաղափարի ստեղծումը, հիմնական բաղադրիչները հաջողության հասնելու գործում:

«ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» հայ-ֆրանսիական կազմակերպությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց գաղափարները գեներեցնելու և այն որպես արտադրանք հանդես բերելու միջազգային շուկայում:

Փոխադարձ հետաքրքրություններ ունեցող հարցերի միջոցով վերհանվեց ուսանողների իրազեկվածության մակարդակը սթարթափերի վերաբերյալ: Ուսանողները խոսեցին ինչպես ընթացիկ, այնպես էլ իրականացման փուլում գտնվող իրենց բիզնես գաղափարների մասին:

Հանդիպման վերջում քննարկվեցին «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ»-ում մասնագիտական պրակտիկա կազմակերպելու հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Միջոցառման ավարտին ուսանողները հայտնեցին իրենց գոհունակությունը կարևոր, արդյունավետ և տեղեկատվական հանդիպման համար:

25.05.22