(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԵՎ ՍՏԱՎՐՈՊՈԼԻ «ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔՎԵՑ

Դեկտեմբերի 25-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, հեռավար ձևաչափով՝ ՃՇՀԱՀ-ի և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանի միջև ստորագրվեց «Մեծ Կովկաս» կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր: 

Ողջունելով ներկաներին՝ ՃՇՀԱՀ Ուսումնական գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը նշեց․ «Հաշվի առնելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը և գործընկեր համալսարանների հնարավորությունները կարծում եմ, որ վերոնշյալ համաձայնագրով այդ կապերն առավել կընդլայնվեն, կզարգանան ու շուտով իրենց ցանկալի արդյունքը կտան»: Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ այս համաձայնագիրը կնպաստի համատեղ արդյունավետ աշխատանքի, որտեղ բոլորի ջանքերով կիրականացվեն համաձայնագրի բովանդակության յուրաքանչյուր կետերը: 

Կոնսորցիումի նպատակն է ակադեմիական և գիտական ոլորտներում համագործակցության արդյունավետ ու նպատակային գործիքների մշակումը և իրականացումը, որոնք ուղղված են լինելու գիտակրթական և հումանիտար-մշակութային փոխգործակցության, ինչպես նաև «Մեծ Կովկաս» -ի անդամ համալսարանների՝ գիտակրթական միջավայրում արագ ներգրավվմանը:

Համաձայնագրում ներառված կետերը ենթադրում են նաև հայերեն ու ռուսերեն լեզուների և գրականության փոխադարձ դասավանդում, ամառային և ձմեռային համատեղ դպրոցների, գիտաժողովների, սեմինարների, վարպետության դասերի անցկացում, փորձի փոխանակում, դասախոսների որակավորման բարձրացմանը նպաստող դասընթացների կազմակերպում և անցկացում, հեռավար կրթության գործիքների արդյունավետ կիրառում:

 

 

29.12.20