(010) 303-300

ՃՇՀԱՀ ԴԱՍԱԽՈՍ, ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ

Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում՝ հյուրընկալելով հայաստանյան բուհերի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոններում աշխատող ՀՖԿՍՊԻ կին շրջանավարտներին։ Բուհի անունից նրանց շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոս, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը արժանացավ շնորհակալագրի երիտասարդների ու ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության և սպորտի դասավանդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Միջոցառմանը հյուրերի համար տոնական ելույթներով հանդես եկան բուհի

ուսանողները։

11.04.22