(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԴԱՍԱԽՈՍԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Իտալիայի Վիլանդերս քաղաքում իրականացավ քանդակի միջազգային սիմպոզիում, որին մասնակցում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս Հայկ Թոքմաջյանը: Պարոն Թոքմաջյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է մեծ ընդունելության և գնահատանքի: «Պատմության ճամփորդություն» աշխատանքը արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:

Սա պարոն Թոքմաջյանի առաջին հաղթանակը չէ միջազգային մրցույթում, նա մասնակցել է բազում միջազգային սիմպոզիումների և փառատոների՝ Չինաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Բելգիայում, Դանիայում, Հարավային Կորեայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Ռուսաստանում, Իսրայելում և այլուր: Նա նաև մասնակցել է սառցե քանդակների փառատոների և մշտապես զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Հայկ Թոքմաջյանը 2010 թվականից առ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս է, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2022 թվականին Հայկ Թոքմաջյանը ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

27.05.24