ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիային նվիրված ամենամյա միջոցառումը, որն այս տարի կրում էր «Ազնավուր. 100%-ով հայ, 100%-ով ֆրանսիացի» խորագիրը: Ֆրանկոֆոնիային նվիված միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ Սաթենիկ Մովսիսյանը և Հասմիկ Սերոբյանը: Միջոցառմանը ներգրավված էին դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ֆրանսերենով ներկայացրին Շառլ Ազնավուրի մասին կենսագրական տվյալներ, բազում երգեր և բանաստեղծություններ:
Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: