Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Չենք մոռանում» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր ՃՇՀԱՀ ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մանե Ավագյանը: Միջոցառմանը ներգրավված էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտները։ Ներկաների թվում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: