Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական օլիմպիադան՝ «Գծանկար» առարկայից: Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի մարզերի և Երևանի տարբեր դպրոցների աշակերտները, որոնք ուսումնասիրում են գծանկար առարկան: Մրցույթին մասնկացում էին շուրջ 100 աշակերտներ: Մասնակիցները 7-12-րդ դասարանի աշակերտներ էին, և հաղթողները ընտրվել են ըստ տարիքային խմբերի:
ՃՇՀԱՀ ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող և օլիմպիադայի կազմակերպիչ Անահիդ Խաչատրյանը նշեց. «Օլիմպիադային մասնակցության հայտ էին ներկայացրել բազմաթիվ աշակերտներ տարբեր մարզերից, ինչը շատ գովելի է: Պետք է ընդգծեմ, որ աշակերտների ոգևորվածությունը մեծ էր թե՛ առարկայի և թե՛ օլիմպիադայի հետ կապված: Օլիմպիադաների իրականացումը մեր դպրոցում, կարծես թե, պարբերական բնույթ է կրում, ինչը վկայում է աշակերտների մեծ ցանկության և ներգրավվածության մասին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, առանձնահատուկ մեր համալսարանին՝ մշտապես աջակցության և պատրաստակամության համար»:
Օլիմպիադայի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնկացության վկայականներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն համալսարանի կողմից:
Կից հղումով կարող եք տեսնել հաղթող աշակերտների անվանացանկը: