(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏԻ ԿՈՉՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ` ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: ՃՇՀԱՀ ավագ դպրոցի փոխտնօրեն Արթուր Առաքելյանին շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, շնորհավորելով մարզիկներին վաստակած կոչումների առթիվ, հետագա հաջողություններ և ավելի բարձր նվաճումներ է մաղթել նրանց:

21.02.22