ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում կամավոր ատեստավորվել են ևս 8 ուսուցիչներ: Ավագ դպրոցում արդեն կամավոր ատեստավորված ուսուցիչները թիվը 21 է, որը բավականին բարձր ցուցանիշ է հանրապետության դպրոցների շարքում: Ատեստավորված ուսուցիչները՝ Հայոց լեզվի և գրականության, Հայոց պատմության, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի, Անգլերենի, Ռուսերենի, Ֆրանսերենի, Ինֆորմատիկայի, Հասարակագիտության, Նկարչություն և ՆԶՊ առարկաների մասնագետներ են: 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։