Ռիգայում սեպտեմբերի 16-20-ը տեղի կունենա Երիտասարդ գիտնականների ԵՄ 36-րդ մրցույթը, որին մասնակցելու են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի աշակերտները:
Ալեն Օգանովն ու Արծրուն Պետրոսյանը կներկայացնեն իրենց «SafeHand («Ապահով ձեռք») մոդուլային թրթուրավոր ռոբոտային հարթակ փրկարարական և դաշտային աշխատանքների համար» նորարարական նախագիծը՝ միջազգային գիտական մրցույթում:
Նրանց այս կարևոր հնարավորությունը տրվել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2025-ում գրանցած հաջողության շնորհիվ, որտեղ ՃՇՀԱՀ ավագ դպրոցը պատվով մասնակցել է և ակնառու արդյունքներ գրանցել: «Մաթեմատիկա և ծրագրավորում» անվանակարգում աշակերտները արժանացել են 1-ին կարգի մրցանակի՝ Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ: