ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավագ դպրոցի 12-րդ դասարանի ֆիզմաթ. հոսքի մասնակցությամբ անցկացվեց ճանապարհատրանսպորտային պատահարի փորձաքննության վերաբերյալ սեմինար, որը վարում էր Քաղաքային տնտեսություն և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը ներկայացրեց «GM» փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, նաև մեր համալսարանի շրջանավարտ Գարիկ Խաչատրյանին: Վերջինս տեսահոլովակի միջոցով աշակերտներին ցուցադրեց ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննության իրականացման կարգն ու ձևերը: Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ ընդգծելով դրանց աճը վերջին շրջանում. «Սա շատ արդիական ու կարևոր թեմա է, քանի որ բոլորս մեր առօրյայում առնչվում ենք կամ ականատես լինում դրան»: