(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մայիսի 12-ին և 13-ին Աղվերանում անցկացվեց Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտների   և հայցորդների   համաժողովը:

Ասպիրանտները ներկայացրին իրենց կատարած աշխատանքների ընթացքը, որից հետո տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:

Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվական բաժնի ղեկավար Ա. Գևորգյանը հանդես եկավ «Գիտաչափության ընդհանուր նկարագիրը» թեմայով զեկույցով: Այնուհետև կազմակերպվեց հետաքրքիր թիմային աշխատանք, և գիտության վարչության ղեկավար Ս. Թովմասյանը ներկայացրեց թիմային աշխատանքի կատարման առաջադրանքը, ձևավորվեցին մասնագիտական խառը կազմով թիմեր, յուրաքանչյուր թիմի համար նշանակվեցին երկուական գիտական խորհրդատուներ: Ձևավորվեց կատարված աշխատանքների գնահատման հանձնախումբը:

Թիմերը առաջադրեցին կիրառական կամ երկակի նշանակության գիտական թեմա՝ ներկայացնելով դրա հիմնավորումը,  թեմայի արդիականությունը, նպատակն ու խնդիրները, մեթոդները, ենթադրվող գիտական նորույթն ու կիրառական նշանակությունը: Հանձնախումբը գնահատեց աշխատանքները և որոշեց հաղթող թիմին:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը, շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար և ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Վարդանյանին աջակցության համար,  ընդգծեց.  «Համաժողովի հիմնական նպատակներից էր, որ կարողանանք ձեր վերլուծությունները ներկայացնել, իրական պատկերը արտացոլել և վերջապես մեր կարիքները, մեր թերությունները վերհանելով՝ կարողանանք  ճիշտ  ուղղություն վերցնել ու շարժվել առաջ»: Պարոն Բարսեղյանը հորդորեց երիտասարդ մասնագետներին չսահմանափակվել   միայն գիտաժողովների մասնակցությամբ, նաև կենտրոնանալ գիտահետազոտական աշխատանքների, հոդվածների  վրա,  որոնք գրախոսվող են ու ինդեքսավորվում են միջազգային դատաբազաների կողմից:

 

16.05.22