ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» մրցանակաբաշխությունը, որն արդեն 2-րդ տարին անընդմեջ կազմակերպում է «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամը:
Արդեն ավանդաբար՝ հիմնադրամն ընտրում է մրցանակակրին՝ հաշվի առնելով ուսանելու տարիներին նրա առաջադիմությունը, մարդկային որակները, իրականացրած ճարտարապետական նախագծերի քանակը:
Այս տարի՝ հարցազրույցներից, մասնակիցների՝ հոգեբանական ու մարդկային տեսակը բացահայտող թեստերից հետո հաղթող է ճանաչվել ասպիրանտ Արամ Ավետիսյանը՝ արժանանալով 1 միլիոն դրամ պարգևի: Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին ճարտարապետ Արամ Խաչատրյանի ընտանիքի անդամները, ՃՇՀԱՀ-ի դասախոսներ և ուսանողներ: