Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 21-ի նիստի որոշմամբ՝ Եղիազար Վահրամի Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,-ասված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ․ մարտի 21-ի որոշման մեջ։