ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Գառնիի տաճարի բակում մեծ շուքով ավարտական դիպլոմներ հանձնվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շրջանավարտներին: Ուսանողները այսօր արդեն որպես մասնագետներ ազդարարեցին իրենց կյանքի նոր էջի մուտքը: Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետությունում հայտնի Բերդ պարային անսամբլը, Սարդարապատ պարային համույթը, մնջախաղի պետական թատրոնը և այլ մշակութային հայտնի խմբեր: Պաշտոնական մասից հետո Աղվան Պապոյանի գլխավորած բենդի գեղեցիկ հնչյունների ներքո շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին համալսարանի Ռեկտոր Եղիազար Վարադանյանին, աշխատակազմին և իհարկե պրոֆեսորադասախոսական կազմին իրենց օրը տոն դարձնելու, տարիներ շարունակ իրենց կողքին մասնագիտական գիտելիքներով զինելու և դաստիարակելու համար: Առանձնակի կարևորեցին համալսարանում վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերի բարեփոխումները և նյութատեխնիկական բազայի թարմացումը: Գառնիի տաճարում ՃՇՀԱՀ-ի շուրջ 500 շրջանավարտներին շնորհավորեցին և մասնագիտական ձեռքբերումներ մաղթեցին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը և այլ հարգարժան հյուրեր: