(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԵՐԱՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մարտի 14–17–ը ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը կիրականացնի արտաքին գնահտում ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում: 
Համալսարանը առաջին անգամ հավատարմագրվել է 2015թ․ 5 տարի ժամկետով Իսպանիայի որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալությամ կողմից։
Համալսարանը դիմել է ՈԱԱԿ-ին հավատարմագրման հաջորդ շրջափուլի իրականացման համար: ՈԱԱԿ փորձագիտական խումբն ուսումնասիրել է համալսարանի ինքնավերլուծությունը, իրականացրել է նախնական գնահատում, իսկ այժմ իրականացնում է փորձագիտական այց համալսարան:
Փորձագիտական այցի առաջին օրը Խումբը հանդիպումներ է ունեցել  համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ։ Իրականացրել է համալսարանի ռեսուրսների դիտարկում։  
ՈԱԱԿ փորձագիտական խումբը ղեկավարում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթության և հետազոտության գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Այվազյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վանաձորի մասնաճյուղի Շինարարական ճարտարագիտություն ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Աշոտ Գյուրջինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հարություն Մովսիսյանը,  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ Խաչիկ Շահբազյանը։ Փորձագիտական խմբում որպես միջազգային անկախ փորձագետ ընդգրկված է քիմիական գիտությունների թեկնածու, անկախ փորձագետ Վայիդոտաս Վիլիունասը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Այցից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը և բարելավման ուղղությամբ խորհրդատվություններ կտրամադրի:  Բուհն իր հերթին, հիմնվելով փորձագիտական զեկույցի վրա, կկազմի բարելավման ծրագիր: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովն որոշում կկայացնի՝ հիմնվելով նշված փաստաթղթերի վրա:

15.03.22