ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձման հանդիսավոր արարողությունն այս տարի իրականացավ համալսարանի սրտում՝ ՃՇՀԱՀ բակում: Միջոցառումը մեկնարկեց ֆակուլտետային խորհրդանիշ-դրոշների փոխանցմամբ. շրջանավարտներն իրենց իմացության ու վարպետության դրոշները փոխանցեցին առաջինկուրսեցիներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներին համապատասխանաբար շնորհավորեցին և մաղթանքներ հղեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ ՃՇՀԱՀ պատվավոր պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, համալսարանի բարեկամները և այլ պատվավոր հյուրեր:
Ամփոփելով միջոցառումը ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը ևս մեկ անգամ շնորհավորելով շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեց այն ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը սկսել են հենց բուհից և աշխատում են կրթօջախի տարբեր ստորաբաժանումներում:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո շրջանավարտների համար ելույթ ունեցան Ethno Colors երաժշտանական բենդը, DJ Mood-ը և DJ DAZE-ը, իսկ միջոցառումը վարեց հաղորդավար Արման Մարգարյանը:
Միջոցառման նկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով: