2016թ. հոկտեմբերի 17-ին ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց «Ճարտարագիտական և շինարարական նախագծերի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարում են Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության, Ռատգերս (ԱՄՆ) համալսարանի «Տրանսպորտի և առաջատար ենթակառուցվածքների» կենտրոնի պրոֆեսորներ Վահան Թանալն ու Դավիդ Միքայելյանը:
Դասընթացն անց է կացվում ՃՇՀԱՀ-ի և Ռադգերս համալսարանի (ԱՄՆ) համագործակցության ծրագրի շրջանակում, ինչպես նաև Հայաստանի օգնության ֆոնդի աջակցության ներքո։ Համալսարանի պրոֆեսորդասախոսական և ուսանողական կազմի, հայաստանյան առաջատար շինարարական կազմակերպությունների, Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 22 ներկայացուցիչներ մասնակցում են վերոնշյալ վերապատրաստման դասընթացին, որի նպատակն է ճարտարագիտության և շինարարության նախագծերի կառավարման և ընդհանրապես՝ կառավարման ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացման խթանումը նորարական փորձի փոխանցման միջոցով: