(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ «ԹԵՐՄՈՌՈՍ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

ՃՇՀԱՀ-ում ավարտական դասարանների հետ տարվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում ՋԳՄՕ ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ դոցենտ Ա․ Կ․ Քարամյանը Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի աշակերտների համար նոյեմբերի 4-ին կազմակերպեց ճանաչողական շրջայց «Թերմոռոս-Արմենիա» ՍՊԸ։

Այցելության ընթացքում աշակերտները հանդիպեցին «Թերմոռոս-Արմենիա» ընկերության գլխավոր ճարտարագետ Ռազմիկ Զարիֆյանի հետ։ Վերջինս ներկայացրեց  մասնագիտության նրբությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում ընձեռվող հնարավորություններին։ Ճարտարագետ, ՋԳՄՕ ամբիոնի ասպիրանտ Սպարտակ Սարգսյանը ներկայացրեց ընկերության գործընկեր ապրանքանիշերն ու քննարկում անցկացրեց աշակերտների հետ՝ պատասխանելով նրանց բոլոր հարցերին։

10.11.22