5 տարի առաջ աշնանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ունեցավ, թերևս, ամենամարդկային, ամենաընկերասեր և ազնվագույն ռեկտորը: Մեզ բախտ վիճակվեց աշխատել Գագիկ Գալստյան մարդու հետ: Այս տարիներին մենք ունեցանք անասելի հաջողություններ, համալսարանի ապագայի համար բազմաթիվ ձեռքբերումներ, նոր ու բանիմաց աշխատակիցներ, կայուն աշխատավարձ… Դարձանք կուռ ընտանիք:
Այսօր ՌԵԿՏՈՐ Գագիկ Գալստյանի պաշտոնավարման վերջին օրն է: Հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին, ամեն օր չգալ աշխատանքի ու չբարևել հարազատ դարձած մարդկանց, անխոս, դժվար է: Բայց կա մի գոտեպնդող հանգամանք: Այս վճռորոշ հինգ տարիներին համալսարանն ապրեց լիարժեք և առողջ կյանքով՝ թողնելով ահռելի ժառանգություն նրանց, ովքեր, հանձն կառնեն լինել նույնքան սրտացավ ու բարեխիղճ համալսարանի նկատմամբ, կկարողանան շարունակել այն բարի ավանդույթները, որոնք ձևավորեց ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Ժամեր անց հայտնի կդառնա նոր ռեկտորի անունը: Ով էլ լինի, ուզում ենք, որպեսզի Նա շարունակի բարձր պահել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձր պատիվը, դառնա ուսանողի թիկունքն ու ընկերը և արդարացնի շուրջ մեկդարյա համալսարանի՝ բարձր ու վեհ արժեքները կրող մարդկանց սպասելիքները:
Թեև, ինչպես ասում են, ցանկությունը դեռևս իրականություն չէ…