(010) 303-300

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՍԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Հրատարակվել  է Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների (ISSN 2738-2656)  էլեկտրոնային միջազգային ամսագրի հերթական համարը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Այս համարում հրատարակավել է 14 հոդված, իսկ հեղինակների աշխարհագրությունը բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Ֆրանսիան,  Ռուսաստանի Դաշնությունը, Ինդոնեզիան և Վիետնամը:

2006 թվականին ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրված և հրատարակված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տեղեկագիրը (ISSN 1829-4197) 2021 թվականին վերանվանվել է որպես «Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր» (ISSN 2738-2656), որը տպագրվում է միայն անգլերեն լեզվով և ինդեքսավորված է հայտնի միջազգային գիտատեղեկատվական այնպիսի հարթակներում, ինչպիսիք են՝ CrossrefWorldCatUnpaywallIndexCopernicusSemantic ScholarCyberLeninkaeLibraryGoogleScholar , DOAJ, Publons, Base, InternetArchive:

01.07.22