(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնը կազմակերպել էր թեմատիկ ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին «Համաշխարհային ճարտարապետության պատմություն» առարկայի շրջանակներում իրականացված 1-ին կուրսեցիների աշխատանքները: Դասընթացի շրջանակներում ուսանողները թեմատիկ գծանկարներ են արել, իսկ ցուցահանդեսին ներկայացրել այն ինչպես պատկերացրել են:

Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը շնորհավորելով բոլորին ցուցահանդեսի բացման կապակցությամբ նշեց. «Ապրիլի 18-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի համաշխարհային օր: Այսօրվա միջոցառման օրը պատահական չէ ընտրված. այն ընտրված է ևս մեկ անգամ հիշելու, պահպանելու և զարգացնելու մեր հուշարձաններն ու տեսարժան վայրերը»:

ՃՏՊԺ ամբիոնի ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ցուցահանդեսի կազմակերպիչ Նարինե Մխիթարյանը նշեց «Մենք փորձեցինք տեսական գիտելիքներից զատ առաջինկուրսեցիներին ներգրավել նման ընդարձակ միջոցառումներում՝ ցույց տալով ուսանողների գործնական հմտությունները: Աշխատանքներում սովորողները փորձել են ներկայացնել ճարտարապետական ոճական ուղղությունները: Ուսանողները յուրաքանչյուր ոճից ընտրելով կարևոր նշանակության կառույցներ առանձին ներկայացրել են տվյալ կառույցը գրաֆիկորեն: Կարծում եմ՝ այս կերպ առավել խորացան նրանց գործնական հմտությունները»

22.04.24