(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Հարավային դաշնության համալսարանի միջև փոխադարձ կապ հաստատելու և ակադեմիական, մշակութային փոխանակման գործընթացներին օժանդակելու նպատակով 2021 թ. ապրիլի 20-ին ստորագրվել է համաձայնագիր՝ կրթական ծրագրերի զարգացման մասին:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցություն հաստատել համատեղ հետազոտությունների, ուսանողների և դասախոսների փոխանակման նախագիծ-ծրագրերի իրականացման համար:

ՃՇՀԱՀ ներկայացուցիչ, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի բ․գ․թ․ դոցենտ Զարուհի Հայրյանը մասնակցել է Զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման հեռանկարները միջազգային գիտաժողովին, որի շրջանակներում էլ մեր ներկայացուցիչը կնքել է համագործակցության հուշագիր։

30.04.21