Երեկ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գորիսի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի կնքման հիմքում ոչ միայն 2 համալսարանների միջև Էրազմուս+ ծրագրի HERITAG նախագծի շրջանակներում սկզբնավորված շուրջ 4 տարվա համագործակցային կապերն ու հեռանկարային արդյունքների ակնկալիքն էին, այլև արդեն ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները համաձայնագրով վավերացնելու ցանկությունը։