Մայիսի 29-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարական կենտրոնում մեր ուսանողների հետ անցկացվեց հանդիպում՝ «Ձեռներեցության հոգեբանական ինժեներական գնահատումը» թեմայով։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնից մեր համալսարանում հյուրընկալված Ալինա Գալստյանը բացահայտեց՝ որո՞նք են ժամանակակից կառավարման համատեքստում ձեռներեցի հոգեբանական նկարագրերը, անհատականությանը ներկայացվող բնութագրիչ գործոները և հատկանիշները:
Ինժեներական մեծ հետաքրքրությամբ քննարկվեց և ամփոփվեց նաև ինքնագնահատման հոգեբանական թեստի արդյունքները։