ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՋԳՄՕ ամբիոնը, սեպտեմբերի 30-ին, իր հերթական արտագնա նիստը կազմակերպել էր Աշտարակի շրջանի Այրուձի հեծյալ ակումբում:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին էին միացել ուսանողները, ինչպես նաև Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Մ. Մարկոսյանի ուղեկցությամբ՝ Նորվեգիայի Արկտիկական համալսարանի պատվիրակությունը: Վերջինիս կազմում էին Շինարարության, էներգետիկայի և նյութագիտության ֆակուլտետի դեկան Սորենսոն Բյորնը, Շինարարական նյութերի լաբորատորիայի վարիչ Բոյարն Բույլը, ծրագրի համակարգող Յիժոն Սուն և գիտական ղեկավար Մոհամմադ Մուսթաֆան:
Այցելության ընթացքում մասնակիցները ծանոթացան նույն ամբիոնի աշխատակից Արմեն Կիրակոսյանի նախաձեռնությամբ տարածքում տեղադրված արևային երկու կայանների հետ: Ակումբի տնօրեն Գագիկ Փարադյանը ներկայացրեց ակումբում գտնվող ձիերի ծագումնաբանությունը, իսկ հյուրերը հնարավորություն ունեցան ձիավարել: