(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ Ս․ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՃՇՀԱՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ Ձեզ ավարտական վկայագրեր ստանալու կապակցությամբ։ Լինելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտ ակամայից հիշեցի մեր ավարտական վկայագրեր ստանալու արարողությունը, երբ մտածում էի՝ արդյոք կկարողանանք մեր ստացած գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետությանը: Տարիները ցույց տվեցին, որ մեր բուհում ստացած գիտելիքներով հնարավոր է դառնալ մրցունակ մասնագետ և ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Սիրելի՛ շրջանավարտներ, կոչ եմ անում Ձեզ երբեք չդադարեք կրթվել և խորացնել մասնագիտական գիտելիքները, վստահ եմ որ Ձեր ստացած գիտելիքներով կարող եք Ձեր տեղը գտնել թե՛ տեղական, թե՛ միջազգային աշխատաշուկայում։ Սիրով հրավիրում եմ Ձեզ պետական կառավարման համակարգ, Ձեր գիտելիքներով ուժեղացնելու Հայաստանի Հանրապետությանը, վստահ եղեք որ պետությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները և միջավայրը, որպեսզի կարողանաք Ձեր տեղը գտնել պետական կառավարման համակարգում։ Կրկին շնորհավորելով, ցանկանում եմ լինեք նպատասլաց, չվախենաք մասնագիտական դժվարություններից, քանի որ դրանք բոլորը հաղթահարելի են, եթե ունեք կամք և ցանկություն։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան

03.08.21