ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ամեն ինչով հետաքրքրվելու, ուսումնասիրելու, գիր ու գրականության նկատմամբ սերն Արմեն Առուստամյանին 2017թ-ին բերեց մեր համալսարան: Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող էր՝ խելացի, նպատակասլաց, պատասխանատու, բարի ու հոգատար. այսպես են նրան հիշում դասախոսները, ընկերներն ու մտերիմները:
Պատասխանատվության զգացումն Արմենի կյանքում բարձր էր որքան ուսման, այնպես էլ Հայրենիքի նկատմամբ: Զինակոչվելով ժամկետային ծառայության՝ ծառայել է որպես կրտսեր սերժանտ, իսկ պատերազմին դեմ առ դեմ կանգնել՝ որպես քաջ մարտիկ ու հերոս հայրենասեր: Մայրը պատմում է, որ յուրաքանչյուր անգամ որդին անմնացորդ հավատով ու լավատեսությամբ էր ասում՝ հաղթելու ենք և վստահ էր, որ արդարությունն անպայման վերականգնվելու է:
Ո՞րն է և որտե՞ղ է արդարությունը հարցերի պատասխաններն, ավաղ, մնացին ծխի սև ամպի հետևում, բայց Արմենն իր արդարությունը գտավ ընկերների կյանքը փրկելու, Հայրենիքի արժանի զավակը լինելու և անմահ հերոս դառնալու մեջ:
Հավե՜րժ փառք քո սխրանքին, հերոս Արմեն: