Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջ այցելեցին ՀԻԼԹԻ միջազգային կազմակերպության տնօրեն Անահիտ Համբարձումյանը և տեխնիկական տնօրեն Պավել Եֆիմովը: Այցը նպատակ ուներ քոլեջի ուսանողներին ծանոթացնել շինարարական ինդուստրիայի առաջատար ՀԻԼԹԻ միջազգային ապրանքանիշի հետ։
Կազմակերպության տնօրեն Անահիտ Համբարձումյանը և տեխնիկական տնօրեն Պավել Եֆիմովը քոլեջի շինարարական ոլորտի մասնագիտությունների ուսանողների հետ անցկացրին տեսական և գործնական դասընթացներ, որի ընթացքում սովորողները ծանոթացան ընկերության պատմությանը, աշխատանքային մշակույթին և արժեքներին, ինչպես նաև կազմակերպության շինարարության ոլորտի ժամանակակից գործիքներին, որոնց օգտագործումը նպաստում է կառույցների սեյսմակայունությանը, հակահրդեհային պաշտպանությանը, ձայնամեկուսացմանը և այլն։
Ուսանողները և դասախոսները մեծ ոգևորվածությամբ մասնակցում էին քննարկումներին։
Հավելենք, որ կազմակերպությունը արդեն մեկ տարի համագործակցում է քոլեջի հետ։