Հայաստանի հանրային ռադիո էին հյունընկալվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Սահակյանը և Շինարարության ֆակուլտետի ուսանող Վահան Խիզանցյանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ մասնագիտության կարևորության, խնդրների, պահանջվածության մասին:
Այս մասնագիտությունը չափազանց անհրաժեշտ և միշտ արդիական մասնագիտություն է, որի հիմնական խնդիրներն են ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, տնտեսության մեջ համալիր օգտագործումը, գետերի հունակարգավորման աշխատանքների կատարումը, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը, արհեստական ջրամբարների և պոչամբարների նախագծումը, կառուցումը և այլն։