(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՐՈ՜Ս ՌՈԲԵՐՏԸ

Ռոբերտն ընկերների հոգին էր, բոլորին իր շուրջը համախմբելու բնավորություն ուներ՝ շնորհիվ իր ընկերասիրության, միշտ բոլորին օգնության հասնելու պատրաստակամության։

Այսպես են հիշում Շինարարության ֆակուլտետի ուսանողին ընկերները, ավաղ, արդեն անցյալով։ Ռոբերտ Բարսեղյանը մեր համալսարանի այն ուսանողներից մեկն էր, ով մարտի դաշտում քաջաբար պայքարեց ու հերոսաբար զոհվեց։

 Հավե՜րժ փառք քեզ և հիշատակդ անմար, մեր Ռոբերտ։

24.11.20