ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
TEMPUS «ARMENQA» ծրագրի շրջանակներում ս․ թ․ մարտի 21-22-ին ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական գործընկեր Յաներիկ Լանդքուիստի (Լինշոփինգի համալսարան, Շվեդիա) հետ: Երկօրյա հանդիպման ընթացքում դիտարկվեցին ՃՇՀԱՀ աշխատանքային խմբի կողմից մշակված «Շինարարություն» մասնագիտության «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի վերջնարդյունքները, դրանց համապատասխանությունը որակավորումների սեկտորիալ շրջանակի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության և Կրթության որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչները:
«ARMENQA»-ն եռամյա ազգային ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում ազգային և սեկտորիալ որակավորումների շրջանակի իրագործմանը: Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը: Ազգային մակարդակում ծրագիրը համակարգվում է Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից: Ծրագրին մասնակցում են նաև 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ: