Այսօր, «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության հետ համագործակցության շրջանակներում, արդեն ավանդաբար, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց դասախոսություն: ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված դասընթացը վարում էր Ռոստելեկոմ-Հայաստան ընկերության «Ցանցի պլանավորման» դեպարտամենտի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը։
Դասախոսության ընթացքում Ս. Մարտիրոսյանն ուսանողներին ներկայացրեց տվյալների փոխանցման թվային և կապի օպտիկական համակարգերի աշխատանքը, դրանց հիմնարար սկզբունքները, օպտիկական մանրաթելի առանձնահատկությունները, դրանց առավելություններն ու կիրառման ոլորտները, իրականացրեց նաև գործնական ցուցադրություններ:
Թեմայով հետաքրքրված ուսանողների և բանախոսի միջև ծավալվեց ակտիվ քննարկում և հարց ու պատասխանի միջոցով բացահայտվեց թեմային առնչվող մի շարք նրբություններ:
ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը կարևորելով նմանատիպ հանդիպումները, նշեց որ այն մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև , հնարավորություն ընձեռնելով ծանոթանալու մասնագիտական հմտություններին: