(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է հեռակա բակալավրիատի ընդունելություն։ Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի dimord.am կայքում’ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը’ ժամը’ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի’ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ կողմից տրամադրված անձնական համար:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ փոխանցվում է տվյալ բուհին: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից’ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: 

Կից փաստաթղթում ներկայացված է 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների։

Հեռակա ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով 010 58 01 56 հեռախոսահամարով:

 

11.08.22