Հարգելի հեռակա համակարգի ուսանողներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը` 2019/2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՃՇՀԱՀ-ը հնարավորինս թեթևացրել է կրթական գործընթացներում ուսանողի գործառույթները:
Ստորև ներկայացվում են կատարված փոփոխությունները.
- Ստուգարքով ավարտվող դասընթացներն ամփոփվելու են «Ստուգված/Չստուգված» նշումով՝ հաշվի առնելով կիսամյակի ընթացքում առաջադրված հանձնարարությունների կատարման արդյունքները, ինչպես նաև դասընթացին ուսանողի մասնակցությունը (տես համապատասխան ընթացակարգը):
- Մի շարք դասընթացներին ներկայացվող պահանջները մեղմացվել են, մասնավորապես.
- որոշ դասընթացների քննություններ փոխարինվել են ստուգարքով և երկարացվել է ստուգարքների հանձնման ժամանակահատվածը,
- որոշ դասընթացների կուրսային աշխատանքներ (ԿԱ), նախագծեր (ԿՆ) փոխարինվել են հաշվեգրաֆիկական աշխատանքներով (ՀԳԱ), որոնք ամփոփվելու են «Ստուգված/Չստուգված» նշումով:
Իրականացված փոփոխություններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝
- Շինարարության ֆակուլտետ
- Դիզայն ֆակուլտետ
- Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ
- Ուսումնառության ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական) 2019/2020 ուսումնական տարվա համար ձևավորվելու է հաշվի առնելով առաջին կիսամյակի արդյունքները և այս կիսամյակում հանձնած քննությունների, կուրսային աշխատանքների և նախագծերի գնահատման միավորները:
ՄՈԳ-ը կարող եք հաշվել օգտվելով հետևյալ ձևաչափից
Փոխատեղումը (ռոտացիա) իրականացվելու է վերոնշյալ արդյունքներով հաշվարկված ՄՈԳ-ի հիման վրա:
Հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ`
Շինարարության ֆակուլտետ՝ (091)264406, vpartizpanyan@nuaca.am
Դիզայնի ֆակուլտետ՝ (091)458892, paytyantatevik@gmail.com
Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ՝ (096)367579, sargsyan_t@nuaca.am
Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ՝ (010)583763, marinegrigoryan17@gmail.com