ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։
Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։
Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ՃՇՀԱՀ ուսանողների հավաստագրերը հանձնեց Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանին: