(010) 303-300

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՌԵԿՏՈՐ.

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ Շինարարի մասնագիտական տոնի առթիվ: Համալսարանի յուրաքանչյուր անդամի համար մեծագույն պատիվ է՝ աշխատել և սովորել մեկ մարդու ղեկավարության ներքո, ով իր ամբողջ կյանքը նվիրել է երկիրը շենացնելու, մնայուն և աշխարհին հպարտությամբ ներկայացող շինություններ կառուցելու սրբազան գործին:
Դարեր ի վեր հայ ժողովուրդը մեծ ակնածանքով է վերաբերել շինարարին, երգեր ու պատմություններ ձոնել նրան: Եվ դա պատահական չէ, քանզի Ձեզ նման՝ իր մասնագիտությանն անձնվեր ծառայող շինարարների շնորհիվ է աշխարհում հայտնի հայ մարդու արարելու, կառուցելու և հաղթելու տեսակը:

Պարոն Գալստյան.
Այսօր դուք Ձեր օրինակով հարյուրավոր երիտասարդների եք առաջնորդում՝ յուրաքանչյուր ուսանողի մեջ սերմանելով ազնիվ, խելացի ու բարեխիղճ մասնագետ դառնալու կարևորագույն հատկությունները՝ վստահաբար, որ վաղը նրանք են դառնալու Ձեր և Ձեր գործընկերների թողած ժառանգության արժանի կրողները:
Ձեր վաստակն անգնահատելի է, որի խոսուն ապացույցները վեր խոյացող այն բոլոր կառույցներն ու շինություններն են, որոնք զարդարում և, վստահաբար, դեռ շարունակելու են զարդարել մեր երկիրն ու մայրաքաղաքը:

Շնորհակալություն՝ լավագույն ռեկտոր, ղեկավար, ընկեր ու շինարար լինելու համար: Մեր ողջ համալսարանը հպարտանում է Ձեզանով և մաղթում քաջառողջություն և ստեղծագործական նորանոր վերելքներ:

10.08.18