(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հարգելի հայրենակիցներ

Անձամբ իմ և  համալսարանի անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Արցախում հերոսաբար  զոհված  հայորդիների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում՝ հայտնելով մեր զորակցությունը:

Այս քառօրյա հերոսամարտը ևս մի պատմական էջ էր, որը կրկին ապացուցեց. մեր երկրի սահմաններն անսասան են, մեր ոգին անկոտրում, շնորհիվ  հայրենասեր, խիզախ ու քաջարի զավակների: Մենք պետք է միավորվենք  ոչ միայն հերոսական անցյալով, այլեւ` մեր միասնական ապագայի տեսլականով և այն կերտելու խիզախությամբ:Նշեմ նաև որ աշխարհի հզորագույն զենքը կրթությունն ու գիտությունն է եկեք շարունակենք  մեր աշխատանքը, որպեսզի բարձր պահենք մեր երկրի դրոշը:

Մեր  համալսարանը, քոլեջը և դպրոցը արդեն իսկ միացել են դեպի Արցախ ուղղվող համընդհանուր օգնությանը  հավաքագրելով առաջին անհրաժեշտության իրեր:

Համալսարանը, քոլեջը և դպրոցը կազմակերպում են նաև  դրամահավաք: Յուրաքանչյուր ամբիոն, վարչական ստորաբաժանում, ուսանող, աշակերտ և բոլոր նրանք ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ՝ մինչև 2016 թվականի ապրիլի 9-ը կարող են դիմել ուսանողական խորհուրդ  կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010. 58.01.56,  ժամը 09:30-ից  16:00-ն ընկած ժամանակահատվածում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում Ձեր  ներդրումների համար։ Մաղթում եմ բոլորիս ուժ և նորանոր հաղթանակներ։

06.04.16