«Կոկա—Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացնում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար` ներառյալ սահմանային շրջանները: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի, մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։
2018-2020թթ․ ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ` 18-30 տարեկան։
2019-ին ծրագրի շրջանակում 1000 երիտասարդ Երևանից և 1500՝ մարզերից փորձառու մենթորների աջակցությամբ կանցնի «Կյանքի հմտությունների» կամ «Բիզնես հմտությունների» դասընթացներ, որոնց մանրամասները ներկայացված են հաջորդիվ։
ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8 ժամ)
— հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը
— գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը
— Անձնական հիգիենա և խնամք
— Հաղորդակցության մասնագիտական դասընթացներ
— Հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները
— Առցանց գործունեության կառավարում
* Գործնական և անձնական էջեր
* Բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից
* Համապատասխան բովանդակության ընտրություն
ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ / 2 օր)
Հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք գրել պատասխան նամակով կամ զանգահարել 58 04 41 հեռախոսահամարով: